Գլխավոր / Միջազգային / ԱՄՆ և Թալիբանը կփորձեն նվազեցնել բռնություններն Աֆղանստանում

ԱՄՆ և Թալիբանը կփորձեն նվազեցնել բռնություններն Աֆղանստանում

Թալիբները «հրադադար» չեն անվանում այդ փաստաթուղթը:

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները և Թալիբան շարժումն Աֆղանստանում փետրվարի 29-ին կստորագրեն «բռնությունները մեկ շաբաթով կրճատելու» համաձայնագիր, որը նույն օրը կեսգիշերին պետք է մտնի ուժի մեջ:

«Անցած շաբաթների ընթացքում Դոհայում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են մեր բանագնացները, Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչները: Նպատակն է ամբողջ Աֆղանստանի տարածքում թուլացնել լարվածությունը և նվազեցնել բռնությունների թիվը»,- հայտնել է Փոմփեոն:

Նրա փոխանցմամբ, դրանից հետո բանակցային գործընթացը կշարունակվի, դրա վերջնական նպատակն է հարատև և հուսալի խաղաղություն հաստատել Աֆղանստանում:

Միացյալ Նահանգների և թալիբների ներկայացուցիչները 2018 թվականից են բանակցում Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Թալիբանի պատվիրակն այնտեղ այսօր ասել է, որ մեկ շաբաթով ստորագրվելիք համաձայնությունը չի կարելի «հրադադար» անվանել, քանի որ յուրաքանչյուր կողմ պահպանում է ինքնապաշտպանության իրավունք:

«Բայց այս օրերին փոխադարձ հարձակումներ չեն լինի»,- հավելել է Թալիբանի խոսնակը:

Դիտեք նաև

Պելե. Ես շարունակում եմ պայքարել կյանքի համար

Մարդկության պատմության մեջ Ֆուտբոլի աշխարհի միակ եռակի չեմպիոն Պելեն  խոսել է իր առողջական վիճակի մասին: …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *