Գլխավոր / Աշխարհ / Բանանով միջոցներ՝ ձեռքի մաշկի համար

Բանանով միջոցներ՝ ձեռքի մաշկի համար

Բանանը ոչ միայն համեղ, այլեւ օգտակար միրգ է։ Թարմ բանանի միջուկը հարուստ է շաքարով, օսլայով, սպիտակուցներով, բջջանյութով, եթերային յուղերով, կալիումով, ինչպես նաեւ մի շարք վիտամիններով։ Բանանը խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել մաշկային հիվանդությունների ժամանակ, քանի որ այն լրացնում է В, РР եւ С վիտամինների պակասը։ Բանանով նաեւ հատուկ կոսմետիկ միջոցներ են պատրաստում։

Այսպիսով, առաջարկում ենք հատուկ բաղադրատոմսեր ձեռքերի համար։

1) Առաջին քայլով անհրաժեշտ է մանրացնել բանանը եւ խյուս պատրաստել՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ օսլա  եւ երեք ճաշի գդալ յուղալի սերուցք։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո ստացված զանգվածն արդեն կարելի է բարակ շերտով քսել ձեռքերին։ Դիմակը քսելուց հետո պետք է ձեռքերը բինտով կամ մարլայով փաթաթել եւ ձեռնոց հագնել։ Այս հարցում կարելի է դիմել ամուսնու կամ մեկ ուրիշի օգնությանը։

Իսկ հետո արդեն կարելի է միացնել ձեր սիրելի ֆիլմը եւ մոռանալ ձեռքերի մասին մոտ 40-60 րոպե։ Ժամանակի լրանալուն պես հարկավոր է ձեռքերը տաք ջրով լվանալ։

2) երկրորդ բաղադրատոմսի համար անհրաժեշտ է բանանից խյուս պատրաստել եւ ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ։ Այս զանգվածը պետք է քսել մաքուր ձեռքերին։ Դրանից հետո հարկավոր է ձեռքերին սննդի թաղանթ կամ պոլիէթիլենային տոպրակ փաթաթել։ Այս միջոցը ձեռքերին պետք է թողնել մոտ մեկ ժամ, ինչից հետո լվանալ սառը ջրով։

Ի դեպ, կաթի փոխարեն կարելի է նաեւ թթվասեր եւ սերուցք օգտագործել։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

Դիտեք նաև

Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *