Գլխավոր / Ժամանց / Մենք ապագա էինք տենչում

Մենք ապագա էինք տենչում

Գիշերվա անդորրը կխախտի գաղափարը, նորալուսնի խռոված հայացքի ներքո մատներս կձգվեն դեպի գրիչը։ Տեսնես այսօր ի՞նչ պիտի թելադրի,ի՞նչ բառեր են հոսելու այս անգամ,ի՞նչ գույներ են տալու կյանքին,ո՞ւմ է դա պետք լինելու։ Հրամայականին հետևելով՝ սպիտակ թղթի վրա դաջվում են առաջին խազերը․․․ Զինանոցը հարուստ է. կզինվեմ բառերով ու դաշույնի պես կպահեմ գլխավերևում։ Մեկ քայլ առաջ ու երկու ետ․․․Տարածություն պահպանելով․․․
Արդարադատ սուրը ձեռքիս կբարձրաձայնեմ իրականությունը։ Պատյանից կհանեմ հայոց գոհարները ու հպարտությամբ ի ցույց կդնեմ։ Կասկածները սրտումս պահելով՝ կփորձեմ լինել անաչառ․․․ ու եթե սխալվեմ անգամ, կհայցեմ յուրաքանչյուրի ներողամտությունը,քանզի չի սխալվում նա,ով ոչինչ չի անում։ Լռում եմ․․․ Կարծես թե նոր միտք է ծնվում։Լռությունս կլինի խոսուն, հայացքս՝ սաստող․․․ Զգացմունքը․․․ մի՞թե դեռ մնացել է այն։ Բառերս կդիպչեն յուրաքանչյուրին,կմտնեն ամեն մեկի տուն ու բակ,կգրկեն ամենքին ու կասեն, որ միայանակ չէ, քանզի սփոփանքն է, որ ուժ է տալիս։ Տեսնես սերը ե՞րբ է փրկելու աշխարհը։ ՈՒ ինչպես մեր սիրտը քար չդարձավ,ինչպես կարողացավ ամբարել բոլորին ու ասել,որ սիրում է։ Թավիշը՝ ձեռքներիս, մերժումը՝ շուրթերին․․․ Գրպանում՝ դատարկություն,գլխում՝ խառնաշփոթ։
Մենք կարծես անցել ենք այս ճանապարհը։ Իսկ ու՞ր էին տանում արահետները գալարվող․․․ Հարթ թե լանջն ի վար,գուցե դե պիպի վերելք։ ՈՒ մի թե իմաստությունը ճիշտ ճանապարհը գտնելու մեջ չէ կայանում։ Մենք հոսում էինք քաղաքի փողոցներով ու լվանում անցյալը,մենք հոսում էինք դեպի ապագա,հոսանքի մեջ խեղդելով անորակն ու բիրտը։ Հոսում էինք վարար, քանզի ճահճացել էր իրականությունը, գարշահոտությունը տարածվել սահմաններից դուրս․․․ Մենք ապագա էինք տենչում։ Իսկ հիմա, ապագայի պռնկին կանգնած, ի՞նչ զգացմունքներ են թևածում մեր հոգում։ Խոսե՞լ են արդյոք դասականները այս իրավիճակի շուրջ։
ՄԵնք եկանք բաց ձեռքերով գրկելու աշխարհը,իսկ արդյոք նա ուներ մեր կրկախառնության կարիքը․․․ Մենք եկանք ու կարևորեցինք ՝ մակագրելով Բարի Գալուստ։ՄԵնք ներկայացանք պատվով․․․ Այստեղ կարծես մոգականություն կա, հոսանքի մեջից անջատվում են դեմքեր,դեմքերը դառնում հայացքներ ,հայացքները անհատներ, իսկ անհատները․․․Հատ առ հատ․․ ՊԱտվական կերպարներ․․․ Մտածում են արդյոք այդ անհատները,որ բացարձակ էական չէ,թե ինչպես են եկել,հազար անգամ ավելի էական է թե ինչ արդյունքներով են հեռանալու։ Քանզի արդյունքն է ,որ կարծրանում է ժողովրդի հիշողության մեջ, ու ստիպում դասականներին ոսկեբերան երկեր ձոնել․․․
Ու հազար անցեքի է արժան այն մարդը,ով կոտրում է ազգի հավատը։
Մեծ է մեր ազգը, հազարամյակի իմաստությունը սերտածը ու եթե հիմա,ազատության համբույրի համը շուրթերին, իրեն պատանեկության պատրանքներին է տվել,չի նշանակում,որ մոլորվել է։ Եվ ընդհանրապես,մենք առաջին անգամը չէ, որ մոլորվում ենք։ Բազմիցս եղել ենք այս խավար անտառում,բայց ցավոք, ճանապարհը հարցրել ռուսից,թուրքից,պարսիկից։
Տեսնես այս անգամ ո՞վ է ցույց տալու ճանապարհը:

Ռաֆայել Մնացականյան
Հայի Ամերիկյան օրագիրը շարքից։
Հինգշաբթի 27/02/2020 MR ©

Դիտեք նաև

Բազմոցին նստած հայենասեր:

Այսօր այնքան հեշտ է լինել հայրենսեր: Մեկ երկու տարրական բառ և շնորհավորում եմ դու հայրենասեր …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *