Գլխավոր / Աշխարհ / Վորոնեժում սպանել են հայ գործարարի որդուն

Վորոնեժում սպանել են հայ գործարարի որդուն

Վորոնեժում այսօր առավոտյան առեղծվածային հանգամանքներում սպանել են երիտասարդի: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 24-ամյա երիտասարդը Ռամոնսկի շրջանում մեքենայով տուն էր գնում, հաղորդում է «Վեստի Վորոնեժը»:

Անհայտ անձը կրակել է մեքնեայի ապակու վրա: Ենթադրաբար, հանցագործը Մակարովի ատրճանակ է օգտագործել: Հանցագործը թաքնվել է: Հրազենային վնասվածքից երիտասարդը տեղում մահացել է:

Ուժայինները հետաքննում են սպանությունը: Տղան հայ գործարարի որդին էր: Ընտանիքը երկար ժամանակ ապրում էր Վորոնեժում: Տնից ոչ հեռու գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները ողբերգությունը կապում են հոր բիզնեսի հետ:

Դիտեք նաև

Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *