Գլխավոր / Հայաստան / 2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, այժմ ենթարկվում է վարչապետին. Ռոբերտ Քոչարյան

2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, այժմ ենթարկվում է վարչապետին. Ռոբերտ Քոչարյան

2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, այժմ ենթարկվում է վարչապետին: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հայտարարությունները:

«Ես չէի ծրագրում ելույթ ունենալ, պարզապես ցանկանում եմ պատասխանել հնչած երկու պնդումներին: Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում: Նա օրինակ բերեց հավաքների անցկացման սահմանափակումը: Ենթադրում եմ, որ նկատի ունի իմ կարգադրությունը, որով արտակարգ դրություն եւ սահմանափակումներ են մտցվել: Սակայն սահմանափակումները տարածվել են միայն Երեւանի վրա, ինչպես եւ մյուս բոլոր սահմանափակումները: Հարց է առաջանում՝ կարելի՞ է արդյոք երկրում, որտեղ հազարավոր համայնքներ կան, մեկ համայնքում սահմանափակումները սահմանադրական նորմերի խախտում համարել: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է: Եվ երկրորդ՝ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը ենթարկվել է նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: Այժմ ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նախագահը նման լիազորություններ այն ժամանակ չուներ: Ծանոթացեք Սահմանադրությանը»,- նշեց նախկին նախագահը: Նա հիշեցրեց, որ այն ժամանակ նախագահը չուներ հասարակական կարգի հետ կապված որեւէ գործառույթ: «Ես չէի խոսի, եթե չլինեի հասարակության դահլիճում: Ստիպված եմ նման բնույթի ուղղումներ անել»,- եզրափակեց նախկին նախագահը:

Դիտեք նաև

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *