Գլխավոր / Ժամանց / Բազմոցին նստած հայենասեր:

Բազմոցին նստած հայենասեր:

Այսօր այնքան հեշտ է լինել հայրենսեր: Մեկ երկու տարրական բառ և շնորհավորում եմ դու հայրենասեր ես: Իհարկե այդ հայրենասիրությունը բոլորովին կապ չունի դասական ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ հասկացողության հետ: Այդ առաջ էր,երբ պիտի ջանքեր գործադրեիր,սխրանքներ գործեիր,,պայքար մղեիր,գուցե կյանք տաիր… Հիմա,մեկ ամպագորգոռ հայտարաություն ֆեյսբուքում, և դու հայրենասեր ես… Բաց մի թողեք բացառիկ այս հնարավորությւոնը…

Դարձիր հայենասեր տանը,բազմոցին նստած,առանց մաքուր օդ շնչելու:Առանց հետույքդ աթոռից պոկելու:  ՈՒզում եք մերօրյա հայրենասեր դառնալ և չգիտեք ինչպես,ամրացրու դրոշ քո մեքենանային, պետությանդ զինանշանը փոշոտ ավտոյի, ցեխոտ դիմապակուն: Գոռացեք -Կեցցե Հայաստանը, Մեռնե՛մ ձեր սրտին ազիզներ…Ճվճվացեք` ՙՙթուրքի լամուկ՚՚:  Մի երկու խոսք էլ անցավորներից ասեք…. ու… հանրությունը կնդունի ձեր ՙՙհայենասերի՚՚ պիտակը: Հեշտ է չէ: Երկու րոպայվա ԲԱՆ: ՈՒ իսկզբանե ԲԱՆՆ էր,հետո անբանը ու մենք էլ բանի ու բանականի արանքում… Կախված…Օրօրվում ենք,գլխապտույտ է…

Բայց մի թե դե է ճշմարիտը: Գիտեմ մի բան. մասնիկ դարձիր պատմությանդ, հաշվինստիր անցյալիդ հետ:Մի ապրիր անցյալով,մի երազիր վաղվա մասին,ապրիր այսօր,հասկացիր որտեղ ես,գնահատիր հնարավորությունները, փորձիր մի փոքր ինքնակրթությմաբ զբաղվել:Խաչ ու խաչքար մաքառիր,ծիրանափող արարի,Սաղմասավանք բարձրացիր, Հերոսներիդ ճանաչիր: Կամ գոնե արդար հաց վաստակիր… Գնա Էջմիածին…. Գնա զվարթնոցի ավերակների մոտ նստիր մի 10 րոպե:  Մատենադարան այցելիր անպայման…. Հասկացիր,որ այնտեղ է անցյալը սրբագրված: Ասում են ժողովրդական ասացվածքները ազգի լավագույն նկարագիրներին են… Որտեղ հացընտեղ կաց, Նստեղ թաղթին սպասել բաղտին,որտեղ հայ ընդեղ վայ…Մի թե սա է… Բայց կա մի հատ էլ… Ամենաարդիականը՝ Արտը խախուդ,մահանա կարկուտ:

 Ում է պետք քո մեքենայի վրա եռագույնի ծածանումը, դիմապակու զինանշանը, եթե քո մեքենայից արաբաթուրքական վայնասուն է լսվում: Նարգիլայից արձակվող ծուխի ամպում նշմարում ենք Ծովց-Ծով Հայաստանը, բայց մեզնից շատերը պատկերացում չունեն թե որ ծովերի մասին է խոսքը: Ում է պետք քո ճառը, երբ դու չգիտես Նժդեհը ով է,ինչով է զբաղվել,ավելին ժամանակաշրջանն էլ չգիտես:

Որ Ավարայր ու Բաշապարանը իրարից չես տարբերում, Խրիմյան Հայրիկ չես ճանաչում,Նարեկացին էլ օտարական է արդեն… Ի՞նչ պահանջատիրութուն, երբ հայրենիքիդ մաս չես կազմում, դու կապ չունես ընգեր: Ախբերս,գնանք մի կտոր քյաբաբ ծամենք:  Մեկը գրել էր,թե -Լավ տղերքից վառված էս…

ՉԷ,չէ, ինձ չեք հասկանա, պարզապես ուզում եմ նորմալ անատոմիական տեսք ունենք: Ուզում եմ գոնե հոմո զապիենս լինեք,գոնե… Բերանը լինի իր նախատեսված վայրում,քիթը նույն պես,ու օրգանները, այդ թվում նաև ուղեղը լինի իր ճիշտ տեղում: Բարևելուց իրար չլպստեք,զրուցելիս մատերով չխփեք ուսերին, ավտոներով սիգնալներով իրար հետ չխոսաք: Արգելված կենդանիներ չորսանք: Շեմուշկա չչրթենք մայթերին թքելով, հոտած ոտքերով  տաքսի չվարենք, տոներին ապրանքների գները չեռապատկենք,նոր տարու սեղաններով իրար չզարմացնենք, օրենք պահանջողին գործ տվող չհամարենք ,ապրենք մեր կյանքը մեզ համար,այլ ոչ հարևանի…Երեխայիդ չդաստիրակես,որ մեկը թարս նայի քարը կվեկալիս ու կտաս գլխին: Ավտոյի մեծությունը կապ չունի ճշտի հետ, սաղարթախիտ մորուքդ՝ իմաստության…

ԴՈւ հանրային զուգարանի սկվազնյակ ես ….Օրենք չես հարգում,ավելին դժգոհում ես,որ օրենքը չի գործում: Սպասում էս,որ բոլորը փոխվեն,բայց դու մնաս նունը: Չի լինելու: Դու երբ ես փոխվելու,թե դու մնայուն արժեք ես,ազգային ժառանգություն,գուցե գենետիկ հիշողություն:  Հարց տու քեզ…

Դիտեք նաև

Խաչակնքվող Սատանաները

  Ժողովրդի դեմ ոճիր իրականացնողները ՍԱՏԱՆԻԶՄԻՑ են խոսում ։    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *