Գլխավոր / Միջազգային / Նշանադրվել են Ֆրանսիայի և Խորվաթիայի նախագահները

Նշանադրվել են Ֆրանսիայի և Խորվաթիայի նախագահները

Արևմտյան լրատվամիջոցները հայտարարում են,որ Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը հեռացել է իր կնոջից՝ 65 ամյա Բրիջիթ Մակրոնից և նշանադրվել է Խորվաթիայի նախագահ Կալինդա Գրաբար-Կիթարովիչի հետ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Էմանուել Մակրոնը հայտարարել է,որ ինքը սկսում է նոր կյանք Եվրոմիության նոր դիցուհու հետ:

-Ես կանգնած էի Մոսկվայի Լուժնի մարզադահլիճում,անձրևի տակ,առանց անձրևանոց և տեսա նրան,նրան ով շողում էր:Դա այնքան ռոմանտիկ էր: Մոսկովյան տաք անձրևը լվաց իմ անցյալը և կարծես կապեց Կալինդայի հետ.-նշել է Ֆրանսիայի նախագահն ու ավելացրել,որ շատ խորհրդանշական է,որ իրանց սիրավեպը սկսվել հենց Մոսկվայում:

-Շնորհակալություն Ռուսաստանի իշխանություններին այս հրաշալի առաջնությունը կազմակերպելու համար,որը իրապես տոն էր,իսկ ինձ համար դարձավ կրկնակի տոն,- եզրափակել է Մակրոնը: Ինչպես հայտնում են ականատեսները հաղթանակը միասին նշելուց հետո, Էմանուելն ու Կալինդան միասին գնացել են զբոսնելու գիշերային Մոսկվայով: Նրանց տեսել է ինչպես Կարմիր Հրապարակում համբուրվելիս,այնպես էլ Պետրովկա ռեստորան մտնելիս: Որոշ ժամանակ անց,նրանց է միացել նաև Վլադիմիր Պուտինը,ով ամենայն հավանականությամբ տեղյակ էր սիրավեպի մասին: Թիկնապահների և հատուկ ծառայությունների աշխատակիցները ամբողջությամբ վերահսկում էին իրավիճակը միևնույն ժամանակ զույգին թողնում միայնակ:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է մամուլում ակտիվ քննարկվող այս տեղեկությանը և հայտնել,որ առաջարկել է զույգին իրենց միությունը տոնել Լիվիդյան ամրոցում՝ Ղրիմում:  Հետաքրքրական է,որ Ռամզան Կադիրովը ևս արձագանքել է,ասելով,որ երբ զույգը ամուսնանա Չեչնիայի կենտրոնում շքեղ պենտ-հաուս կնվիրի:

Ինչ վերաբերում է Բրիջիթ Մակրոնին,ով 25 տարով մեծ է իր ամուսնուց,և ժամանակին եղել է իր դպրոցական ուսուցիչն,որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Հայտնի է,որ նա եզրափակչի օրը, մինչև խաղի ավարտը մեկնել էր Մոսկվայից:

 

 

Աղբյուր՝ http://intersucks.ru/v-mire/lideryi-frantsii-i-horvatii-obyavili-o-pomolvke/

Դիտեք նաև

ԱՄՆ և Թալիբանը կփորձեն նվազեցնել բռնություններն Աֆղանստանում

Թալիբները «հրադադար» չեն անվանում այդ փաստաթուղթը: ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր ասել է, որ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *