Գլխավոր / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Քիչ առաջ դատավորը վերադարձավ և հրապարակեց որոշումը:Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց: Մի քանի ժամ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ:  Դատարանը որոշեց երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել: Հիշեցնենք`Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք: «Կարող է ես հայտնվեմ բանտում, կմտածեն` փախնելու եմ, բայց չէ… կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,- ասել է Քոչարյանը:

Դիտեք նաև

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *