Գլխավոր / Ժամանց / Վերջին տղամարդը․․․

Վերջին տղամարդը․․․

Այսօր ամերիկայի մի շարք քաղաքներում, կանայք երթ են անելու իրանց իրավունքների պաշտպանության համար… ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ, Զանզիբարում չէ,Սաուդյան Արաբիայում չէ, անգամ Եմենում չէ՝ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ։ Երևի պահանջում են տղամարդկանց ողջ ողջ կուլ տալու իրավունք։ Ու կստանան,հաստատ։ Նենսի Փելոսիի դեմքին նայել եք՞… Օ՜՜՜ ինքը արդեն իրա մարդուն կուլ ա տվել։ Լավա,էդ մարդը պրծավ,էս անիրավ աշխարհից։

Ամերիկան բացառապես կանանց երկիր եմ համարում, այստեղ օրենքը միշտ իրանց կոմն է, լինի դա ամուսնություն, բաժանում, ժառանգություն,խնամակալություն թե ընտանեկան բռնություններ։ Ամերիկան հավասարության երկիր են համարում, այո՛,բայց փոքրիկ ուղղում ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ։ Բոլորը իրար հավասար են։
Վայը կտանի քեզ (տղամարդուն) եթե հանկարծ հիսուն տարի հետո, մեկը հիշի,որ գիշերակին ակումբում իր ներքնազգեստի մեջ դոլլար դնելիս,մատներդ այլ բան էլ են շոշափել…. Վերջ կորած,կործանված էս,ունեզրկված ու անիծված… Բռնաբարության փորձի հոդված… Me Too շարժում, Օրգազմ դաշինք…

Այդ 《հալածված》կանանց դեմքին նայել ե՞ք։ Շատ հալածված են չէ․․․
Me Too շարժումը, որ սկսվեց, ես կարծեցի․թե այդ կանայք խոստովանում են,որ իրանք էլ են հալածել տղամարդկանց,բայց պարզվեց ոչ։ Իրանք Զոհ են։ Այստեղի <հալածված> կանանց ուզում եմ Հայաստանյան մի քանի պատմություններ պատմել,կամ Կիսաբաց Լուսամուտների լինքը ուղարկեմ,նայեն․․․ Նայեն ու տեսնեն թե ինչ անարդար կյանքա ՀրաՇ ջան։

Ասենք այս 《արդարամետ》պայքարողների մեջ, ինչու չկա մեկը,ով հասարակ հավաքարար Մարկոսին մեղադրանք առաջարկի։ Ինչի Մարկոսը պակաս առնական տղայա,էն Բիլ Քլինթոնի չափ էլ չկա, блин!

Ինչու են մենակ միլիոնատերերին կպնո՞ւմ։ Ա՜,Էլի եկանք փողի թեմային հասանք։ Դե հա, խեղճ ու կրակ Մարկոսից ի՞նչ ուզես,ի՞նչ պոկես։ Չնայած որ ուզենան,պոկելու բան հաստատ կգտնեն։
Էս ինչ է ընդհանրապես, կլոունադա։
Քանի քանի անվանի մարդիկ վարկաբեկվեցին… Հերթը հասավ Դոմինգոյին…
Թե իբր մի գեղեցկուհու օգտագործել է ու թեթև հրմշտել ))) Դե բիզա մարդա մի հատ էլ խիտի մեդալ տանք,ոչ թե․․․  Բայց այդ հաճույքաճխտվածը երբեք չի ասի,որ իրան լավ նայելա,տուն ու տեղնա պահել,քմահաճույքներնա տարել… Կարիեռա․․․ Թե՞  բարեգործական ակցի էր անց կացնում։ Պասերով ցավներդ տանեմ՝ պասերով։

Հ.Գ.
Հիսուն տարի հետո,էս երկրում սպիտակ տղամարդը թանգարանային նմուշա լինելու։Լուրջ։ Մի հատիկ․․․ Այդ վերջին տղամարդուն էլ խրտվիլակի պես կպահեն,որպես բացառիկ ցուցանմուշ,որպեսզի կանայք պատմեն իրենց դսրերին, թե այդ ում ողից էր Աստված տատին, ստեղծել իրանց։ Կանայք արդեն խոսում են ինքնա վերարտադրության մասին,իսկ արհեստական բեղմնավորման հաջողված փորձերը ապացուցում,որ տղամարդը իրա ոլորապտույտով,էլ պետք չի գալու։ Սա է աշխարհի վերջը,ոչ թե ձեր ՏԻՆԴԻՐԻՏները։ 《Գիտնականները》 խոսում են Y քրոմոսոմի անպիտանելիության մասին,իսկ ԶԼՄ կոչվածները շախ են անում։ Ֆու՛։
Ամերիկայում Պաշտպանում ու միլիոններ են հավաքագրում բոլորը ՝ Կանանցից, տեղաբնիկներից սկսած, Գեյերով,սևերով ու կարմրամորթներով վերջացրած…Դրսի,թափառող շները ավելի պաշտպանված են,հավատացեք։
Ու միայն սպիտակ տղամարդը,որքան էլ ռասիստական չհնչի այս բառակապակցությունը, (Caucasian,կովկասի հետ չխառնել) կմնա ճնշման տակ։ Ավելին՝ կենթարկվի պատասխանատվության։ Ինչ լինի ոչ թե ժեշտին լինի,այլ տղամարդուն… Նորմալ հանգիստ,պարկեշտ,կարգին սպիտա՛կ տղամարդուն,ով փորձում էր տուն կառուցել,ծառ տնկել և արու զավակ ունենալ…

Ռաֆայել Մնացականյան 8/մարտի/ 2020
Հայի Ամերիկյան օրագիրը շարքից ։

https://www.facebook.com/rafayel.mnatsakanyan

Դիտեք նաև

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *